Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Այս շենքն իրենցն է, իսկ Արցախն իրենցը չէ

Այս շենքն իրենցն է, իսկ Արցախն իրենցը չէ
07.04.2024 | 10:11

Հայաստանի գլխավոր թուրքն ուզում վերցնել գրողների միության շենքը։ Տեսեք ինչպես են հայ փառապանծ գրողներն իրարով անցել։
Հատկապես նրանք, որոնք Արցախը դավաճանաբար հանձնելու ժամանակ ձայն ու ծպտուն չեն հանել, նրանք, որոնք միշտ կախված են եղել գերագույն հրեշի շալվարից ու երբեք չեն դժգոհել նրա կատարած անօրինություններից ու հանցագործություններից։
Ինչու՞։
Որովհետև այս շենքն իրենցն է, իսկ Արցախն իրենցը չէ։
Ինչպես իրենցը չեն Սյունիքը, Գեղարքունիքը, այն չորս գյուղերն ու ողջ Հայաստանը։

Gev Naivo

Դիտվել է՝ 1808

Մեկնաբանություններ